87 տարի առաջ այս օրը ծնվել է հոլիվուդյան դերասանուհի, համաշխարհային կինոպատմության ամենավառ, գեղեցիկ ու տաղանդաշատ դեմքերից մեկը` անչափ նուրբ և հմայիչ Օդրի Հեփբերնը:
Դերասանուհին հատկապես հայտնի է «Նախաճաշ` Թիֆանիի մոտ», «Իմ հրաշալի օրիորդը», «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմերից: Վերջինիս համար Օդրին 1954 թ-ին արժանացել է «Օսկարի», իսկ «Նախաճաշ` Թիֆանիի մոտ» ֆիլմից հետո նրա անկրկնելի ոճը դարձավ իսկական ոգեշնչման աղբյուր:
Օդրի Հեփբերնը մահացել է 1993 թ-ին` 63 տարեկան հասակում, սակայն նրա մասին մինչ օրս խոսում են, ֆիլմերը նույն հետաքրքրությամբ են դիտում, իսկ կերպարը շարունակում են կրկնօրինակել: