Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ քաղցը հագեցնելու համար սննդամթերք գողանալն այլևս հանցագործություն չի համարվում։
Նման վճիռ կայացվել է գործազուրկ Ռոման Օստրյակովի գործի քննության արդյունքում, որին դեռևս 2011-ին դատապարտել էին կես տարվա ազատազրկման և հարյուր եվրո տուգանքի Ջենովայի սուպերմարկետից երկու կտոր պանիր ու նրբերշիկ գողանալու համար (գողոնի ընդհանուր արժեքը չորս եվրո էր)։
Օստրյակովը գողության էր դիմել խիստ քաղցից ելնելով, ուստի նրա արարքն ըստ դատարանի հանցագործություն չի համարվում։