Բաքուն փաստաթղթեր է նախապատրաստում տոլմայի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Այս մասին նշել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անցյալ տարի «փորձել էր» լավաշը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգութան ցանկում:
Գարաևը մեղադրել է Հայաստանին «ոչ միայն Ադրբեջանի տարածքները, այլև ադրբեջանական մշակույթն ու խոհանոցը յուրացնելու մեջ»: