Մեր հարևանները այնումենայնիվ խաղաղասեր ժողովուրդ չեն: ACT Azərbaycan հետազոտական ընկերության կողմից Ղարաբաղում քառօրյա պատերազմի վերաբերյալ Բաքվում անցկացված հարցման արդյունքերի համաձայն ադրբեջանցիների 97 տոկոսը աջակցում է շփման գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները: Իսկ հարցման մասնակիցների 86 տոկոսը համոզված է, որ ռազմական գործողությունները սկսել է Հայաստանը:
Ադրբեջանցիների 62 տոկոսը կարծում է, որ ռազմական գործողություններին մասնակցել է երրորդ կողմը, որը հարցվածների մեծ մասին՝ 92 տոկոսի կարծիքով Ռուսաստանն է: