Արցախի զորամասերից մեկում մայիսի 3-ին հայտնաբերվել է երկու զինծառայողի դի: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշվում են, որ մահացած զինծառայողները 19-ամյա Կորյուն Հարությունյանն ու Իգոր Հակոբյանն են: Արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր եւ հրազենային, բեկորային վնասվածքներ չկան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու համար: