Բրյուսելում տեղի ունեցած Եվրահանձնաժողովի նիստի ընթացքում մի քանի երկրների կողքին քննարկվել է նաև Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ զեկույցի եզրափակիչ մասը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» թերթի կայքին:
Հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը հանելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ Թուրքիան կատարի 72 կետանոց պահանջներից վերջին հինգը:
Դրանք են՝
1- Բիոմետրիկ անձնագրերի կիրառության մեջ մտցնելը
2- Մինչև հունիսի մեկը «Հետ ընդունման» (ռեադմիսիա) պայմանագրի կյանքի կոչումը
3- Մամուլի ազատության բարելավումը
4- Կոռուպցիայի դեմ պայքարը
5- Տեղեկատվական անվտանգությունը
Նշվում է, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո Թուրքիայի քաղաքացիները 180 օրվա ընթացքում կկարողանան 90 օր գտնվել Շենգենյան գոտու երկրներում: