Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Արցախին:
«Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի) տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Մեկ անգամ նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը», - նշել է Թանկյանը երգի նախաբանում:
Երգը հասանելի է Rolling Stone պարբերականի կայքում: