ԱՄՆ Սուրբ Էղիսաբեթ քոլեջում Հայոց ցեղասպանության թեմայով բաց դաս կանցկացվի

13:00     5 մայիսի, 2016

ԱՄՆ Մորիս քաղաքում գտնվող Սուրբ Էղիսաբեթ քոլեջի Հոլոքոստի և Ցեղասպանության կրթության կենտրոնում մայիսի 10-ին անվճար կրթական ծրագիր կմատուցվի, որը կրում է «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ. հիշելով հանուն ապագայի» խորագիրը, հաղորդում է Արմենպրեսը:

Ծրագրի շրջանակում հարցի շուրջ կխոսեն Հայոց ցեղասպանության թեմայով մասնագետներ՝ Լոս Անջելեսում Ամերիկայի հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Բերենբաումը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: Թեման ներկայացնելուց հետո կցուցադրվի «1915» ֆիլմը, որին կհաջորդի քննարկումը ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի հետ:


© armedia.am