Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

13:49     5 մայիսի, 2016

1992 թվականից սկսած ամեն տարի մայիսի 5-ին նշվում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը:

Արմենպրեսի փոխանցմամբ՝ 1992 թվականի այս օրը Եվրոպայի 17 երկրների սահմանափակ հնարավորություններով մարդիկ պայքարի ելան՝ հանուն հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ֆիզիկական, հոգեկան կամ զգայական սահմանափակումներով մարդկանց խտրականության դեպքերի բացառման:


© armedia.am