Իրանի Հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի փոխհրամանատար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է, որ իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, փոխանցում է Аssociated Press-ը:
«Եթե ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները մտադիր են մտնել Հորմուզի նեղուց և սպառնան մեզ, մենք դա նրանց թույլ չենք տա»,-ասել է Սալամին` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ սպառնալիքի մասին է խոսքը: