Հունաստանում 48-ժամյա համընդհանուր գործադուլ Է սկսվել

11:55     6 մայիսի, 2016

Հունաստանում 48- ժամյա ընդհանուր գործադուլ է սկսվել ի նշան կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխման և սոցիալական ապահովագրության բարեփոխման դեմ բողոքի, հայտնում է РИА Новости-ն:

Գործադուլին իրենց մասնակցության մասին հայտարարել են երկրի պետական ծառայողների երկու խոշորագույն արհմիութենական միավորումները՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և Քաղաքացիական ծառայողների գերագույն վարչությունը:

Ակցիային միացել են նաև հասարակական տրանսպորտի աշխատողները, բոլոր պետական և մասնավոր զանգվածային լրատվամիջոցները՝ թերթերը, հեռուստաալիքները, ռադիոկայանները: 


© armedia.am