ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի ամենահավանական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կարծիքով Մեծ Բրիտանիայի համար լավ կլինի Եվրամիությունից դուրս, փոխանցում է РИА Новости-ն:
Թրամփն ընդգծել է, որ ներգաղթյալների այսպիսի մեծ ներհոսքը դեպի եվրոպական երկրներ` մասնավորապես Մեծ Բրիտանիա, հիմնականում պայմանավորված է ԵՄ-ի վարած քաղաքականությամբ:
«Կարծում եմ, որ նրանց (բրիտանացիների) համար առանց ԵՄ-ի ավելի լավ կլինի: Ես սա չեմ ասում որպես խորհուրդ, սա ուղղակի իմ զգացողությունն է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ բրիտանացիներն ինքնուրույն պետք է որոշում կայացնեն: