Քառօրյա պատերազմից կրած ադրբեջանական կողմի կորուստները մինչև վերջերս գնահատվում էին 180-200 մարդ, այդ թվում՝ շուրջ 30 հատուկ ուժայիններ, երկու ինթնաթիռ, երեք տանկ և երկու ԱԹՍ, գրում է REGNUM-ը: Սակայն, իրականում, Ադրբեջանի կորուստները կազմում են 800 մարդ:
Այս մասին հաղորդել է OSTKRAFT վերլուծական կենտրոնը:
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ ապրիլի 1-5 Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստները կազմել են 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժիներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր: