«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին:
Այս մասին հայտնել է Ստոկհոլմի քաղաքապետարանի արարողակարգի պատասխանատու Սվանտե Հոդելը, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Արարողակարգը տեղի կունենա քաղաքի կենտրոնում թագավորական պալատի առջև: Դրոշները կբարձրացվեն այբբենական կարգով», -ասել է նա՝ հավելելով, որ միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայում մասնակից-երկրների դեսպանները, երգիչները և նրանց պատվիրակությունները, «Եվրատեսիլ»-ի երկրպագուները:
Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: