Բակո Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը քննարկել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության հարցեր

20:12     8 մայիսի, 2016

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հաղորդում է president.nkr.am-ը: 
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am