Ծնկաչոք Հիտլերի քանդակը աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով

11:48     9 մայիսի, 2016

Ժամանակակից իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատտելանի քանդակը, որը պատկերում է ծնկաչոք Ադոլֆ Հիտլրին, Նյու Յորքում՝ Christie's աճուրդի տանը, վաճառվել է 17 մլն դոլարով, հայտնում է Daily Mail-ը: Այս մասին հաղորդում է News-ը:

Քանդակը կոչվում է «Նա»: Այն պատրաստված է ռետինից և մոմից: Մի քանի տարի առաջ քանդակը ցուցադրվել էր Վարշավայի ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ նախկինում հրեական գետո էր եղել:

Գումարը, որով  վաճառվել է քանդակը, իտալացի նկարչի գործերի համար ռեկորդային է:


© armedia.am