Դավութօղլուն ամբողջ գիշեր արտասվել է

10:33     10 մայիսի, 2016

Քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու հրամանը տալուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ամբողջ գիշեր արտասվել է։ Այս մասին թուրքական Karar.com կայքի լրագրողի հետ զրույցում պատմել է նրա կինը՝ Սարե Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետի կինը, փորձելով արդարացնել նրա գործողությունները, նշել է, որ քրդերի դեմ ռազմական գործողությունների հրաման արձակելն ամուսնու համար հեշտ չի եղել՝ 

 «Պարոն Ահմեդն այդ որոշումն ընդունելուց հետո ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա ասում էր, թե ի՞նչ է լինելու այնտեղի երեխաների վիճակը և արտասվում էր»,- պատմել է Դավութօղլուի կինը։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր պարտադրված հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչեւ մայիսի 22-ը։

 


© armedia.am