Վրաստանը ռազմական միավորումների մարտունակության բարձրացման նոր փուլ է սկսում: Այս մասին, ինչպես փոխանցում է apsny.ge-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով՝ վրաց-ամերիկա-բրիտանական համատեղ զորավարժություններն Արևմուտքի հետ գործընկերության վառ օրինակ են:
«Դա Արևմուտքի հետ մեր գործընկերության բավական վառ օրինակ է: Կարևոր է Վրաստանի մարտունակության բարձրացումը: Մենք ռազմական բարեփոխումների էական փուլ ենք անցել, երբ վրացական զորամիավորումներն առավելագույնս համատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ: Դա Վրաստանի կամքի դրսևորումն է և բնակչության ինքնիշխան որոշումը երկրի արտաքին քաղաքական ուղղության հարցում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ ընդգծելով, որ այդ զորավարժություններն ինչ-որ մեկի դեմ ուղղված չեն: