Իրաքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը. Պենտագոն

11:45     10 մայիսի, 2016

Իրաքյան Անբար նահանգում ԻՊ առաջնորդ Աբու Վահիբը սպանվել է կոալիցիայի ուժերի ավիահարձակման արդյունքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է BBC-ն, հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը։

Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենային ուղղված հարվածի արդյունքում, որում գտնվել է նաև Վահիբը, սպանվել է ևս 3 գրոհային։

Ավելի վաղ արդեն մի քանի անգամ տեղեկություններ եղել են նրա մահվան մասին, որոնք, սակայն, հետագայում չեն հաստատվել։

«Ալ-Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում և մահապատժի դատապարտվել, սակայն 2012 թվականին փախել էր կալանքից:


© armedia.am