Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը, փոխանցում է haqqin.az-ը:
Շահբազովի խոսքով՝ այցը ծրագրված է հունիսի վերջին-հուլիսի սկզբին: Այցի ստույգ ժամկետը հայտնի կդառնա մոտակա օրերին: