Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում դեռ չի պլանավորվում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իհարկե, ես և իմ ֆրանսիացի ու ռուս գործընկերները կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել: Մենք պարբերաբար շփման մեջ ենք նախարարների հետ՝ բանակցությունների կարևորությունն ընդգծելու համար՝ համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակով»,-ասել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսերին՝ Եվրոպայի քաղաքներից մեկում անցնող միջոցառումների ընթացքում: