«Ստրուկների տոնը շնորհավո՛ր». գրառում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին (լուսանկար)

14:52     10 մայիսի, 2016

Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել:

Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը, հայտնում է Meydan.tv-ն:

Պարբերականը նշում է, որ գրաֆիտիի հայտնվելը հուշարձանին նախկինում անհնար էր նույնիսկ պատկերացնել:

 



© armedia.am