Ուսամա բեն Լադենի որդին արմատական իսլամիստներին կոչ է արել գնալ Սիրիա և լցնել մոջահեդների շարքերը՝ ջիհադի իրականացման համար։
Ձայնագրության մեջ 23-ամյա Համզա բեն Լադենը հայտարարել է, որ իսլամիստները պետք է կենտրոնանան Սիրիայում ջիհադի վրա։ Նրա խոսքով՝ այլևս գոյություն չունի արդարացում նրանց համար, ովքեր շարունակում են անիմաստ վեճեր վարել և մասնատել միասնական մուսուլմանական հանրությունը, երբ «ողջ աշխարհը միավորվում է ընդդեմ իսլամի»։