Իրանը Հաագայի միջազգային դատարան ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի՝ իրանական Կենտրոնական բանկին պատկանող ակտիվները վերադարձնելու պահանջով, որոնք արգելափակվել են ամերիկյան դատարանի կողմից:
«Մենք թույլ չենք տա, որ պետական կենտրոնական բանկին պատկանող միջոցները հենց այնպես կորչեն: Մոտ ժամանակներս գործը կփոխանցվի միջազգային դատարան՝ իրանցի ժողովրդի շահերը պաշտպանելու նպատակով», - նշել է երկրի նախագահ Հասան Ռուհանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան դատարանը պարտավորեցրել էր Իրանին 2,65 մլրդ դոլար փոխհատուցում վճարել 1983 թվականի Բեյրութի ահաբեկչության զոհերի հարազատներին և այդ նպատակով արգելափակել է ամերիկյան բանկերի իրանական ակտիվները: