Թուրքիան ռուսական Սու-24-ի օդաչուի ենթադրյալ մարդասպանի վրայից հանել է բոլոր մեղադրանքները

10:00     11 մայիսի, 2016

Թուրքիայի դատախազությունը Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուի ենթադրյալ մարդասպան Ալփասլան Չելիքից հանել է բոլոր մեղադրանքները: Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը՝ դատախազությունում իր աղբյուրին հղումով:

Ավելի վաղ Չելիքից մեղադրանքները հանելու մասին հայտնել էր նաև վերջինիս փաստաբանը: Նրա խոսքերով իր պաշտպանյալի մեղքի ապացույցները ճանաչվել են անբավարար: Միևնույն ժամանակ դատախազությունը շարունակում է անօրինական զենք պահելու և կրելու գործով հետաքննությունը:


© armedia.am