Եվրամիությունը ողջունում է Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ դաժան գործողությունների հետաքննությունը: Այս մասին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, փոխանցում է Sputnik Armenia-ն:
«Մենք մեղադրանքներ ունենք երկու կողմից էլ: Մեզ՝ որպես Եվրոպական միության, շատ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ», - նշել է Զալբերը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ողջունում է այդ դաժանությունների հեղինակներին պատժելու նպատակով հետաքննության անցկացումը: