Հյուսիսային Կորեան հրաժարվել է նոր միջուկային փորձարկումից. ԶԼՄ-ներ

13:55     11 մայիսի, 2016

Հյուսիսային Կորեայում նոր միջուկային փորձարկման նախապատրաստվելու նշաններ այլևս չեն նկատվում: Այս մասին են վկայում արբանյակային թարմ լուսանկարները, որոնք հայտնվել են «Տոնա իլբո» պարբերականի տրամադրության տակ:

«Դատելով լուսանկարներից՝ զինվորականների ակտիվությունը Պհունգերի շրջանի զորակայանում զգալիորեն նվազել է, ինչը կարելիէ դիտարկել որպես ատոմային փորձարկումից Հյուսիսային Կորեայի հրաժարման վկայություն»,- նշում է թերթը:

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ «անհրաժեշտության դեպքում Փհենյանը կարող է նոր ատոմային փորձարկում իրականացնել հաշված ժամերի ընթացքում»:


© armedia.am