Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հնարավոր է` երկու շաբաթից այցելի Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։
Նրա խոսքերով, այցը կապ չունի վերջին շրջանում Թուրքիայի խորհրդարանում նրա վրա կատարված հարձակումների հետ։ «Նա լրիվ այլ առաքելությամբ է այցելելու Հայաստան, այլ բանի համար»,- ասել է Հացպանյանը:
Անդրադառնալով թուրք պատգամավորների հարձակումներին Կարո Փայլանի վրա, Սարգիս Հացպանյանը նշել է, որ պատճառը Փայլանի հայկական արմատներն են: