Եվրախորհրդարանն ընդունել է Ղրիմի թաթարների մասին բանաձևը

20:16     12 մայիսի, 2016

Եվրախորհրդարանն ընդունել է Ղրիմի թաթարների մասին բանաձևը, փոխանցում է News-ը:

Հաղորդվում է, որ բանաձևում պատգամավորները դատապարտում են մեջլիսի արգելքի մասին Ղրիմի Գերագույն դատարանի որոշումը։

Այդ կապակցությամբ նրանք պահանջում են չեղարկել որոշումը։ Բանաձևի համաձայն՝ այդ որոշումը Ղրիմի թաթարների համակարգային և նպատակամղված հալածանք է և նրանց պատմական հայրենիք Ղրիմից վտարելու փորձ։


© armedia.am