Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ԵՄ մուտք գործելու համաձայնագիրը կարող է տապալվել։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը, փոխանցում է BBC-ն։
«Մենք կարևոր ենք համարում բոլոր պայմանների իրականացումը։ Հակառակ դեպքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև այդ համաձայնագիրը չի կայանա»,-ընդգծել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելը վիզային ռեժիմի ազատականացման որոշման կայացման համար նախապայման է։