Բրիտանիայի թագուհին շահել է սուպերմարկետի կտրոն

12:50     13 մայիսի, 2016

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պարգևատրել են Tesco սուպերմարկետի կտրոնով, երբ նրա ձին հաղթել է Թագավորական վինձորյան ձիարշավում, հայտնում է BBC-ն:

Թագուհու Barber’s Shop ձին հաղթել է մրցույթի փուլերից մեկում, որում հաղթանակի մրցանակը եղել է Tesco առևտրի ցանցի 50 ֆունտ ստերլինգի (72 դոլար) կտրոնը, ինչը թագուհին շնորհակալ ժպիտով է ընդունել:

Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցին, թե թագուհին ինչի վրա է ծախսելու կտրոնը կամ օգտագործելու է ընդհանրապես, թե՝ ոչ:


© armedia.am