Չեչնիայում այրել են Ռամազան Ջալալդինովի տունը, ով տեսաուղերձով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու բողոքել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից և ապրուստի վատ պայմաններից։
Ջալալդինովի կինը պատմել է, որ կեսգիշերին իրենց տուն են եկել դիմակավոր մարդիկ՝ հայտարարելով, որ եկել են նրանց «փրկելու»։ Ապա նրանց մեքենա են նստեցրել ու թողել կամրջի տակ։
«Հետո հրկիզել են տունը։ Գյուղի բնակիչներին արգելել են այդ թեմայով խոսել, սպառնացել են նրանց տներն էլ այրել»,- պատմել է կինը։