Եթե Սերգեյ Լազարևը հաղթի «Եվրատեսիլում», Ուկրաինան հաջորդ տարի չի մասնակցի մրցույթին

15:15     13 մայիսի, 2016

Ուկրաինան կարող է հրաժարվել եկող տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից, եթե այս տարի հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռարձակող «UA: Перший»-ի գործադիր տնօրեն Զուրաբ Ալասանիան։

«Ստիպված եմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթող հռչակվի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ` եկող տարի «UA: Перший»-ն կհրաժարվի մրցույթին մասնակցությունից»,-ասել է Ալասանիան։ 

Նա նաև հավելել է, որ կուրախանա Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալայի համար` անկախ այն փաստից, թե աղջիկը որ հորիզոնականը կզբաղեցնի:


© armedia.am