Ուկրաինան կարող է հրաժարվել եկող տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից, եթե այս տարի հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռարձակող «UA: Перший»-ի գործադիր տնօրեն Զուրաբ Ալասանիան։
«Ստիպված եմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթող հռչակվի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ` եկող տարի «UA: Перший»-ն կհրաժարվի մրցույթին մասնակցությունից»,-ասել է Ալասանիան։
Նա նաև հավելել է, որ կուրախանա Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալայի համար` անկախ այն փաստից, թե աղջիկը որ հորիզոնականը կզբաղեցնի: