Ավետիսյանների ընտանիքի ներկայացուցիչները Ռուսաստանից բարոյական վնասի փոխհատուցում կպահանջեն

18:46     14 մայիսի, 2016

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդները պատրաստվում են քաղաքացիական հայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում: Այդ մասին միջնորդությունը փաստաբան Լուսինե Սահակյանը դատարան կներկայացնի երկու շաբաթ անց՝ դատական հաջորդ նիստին, հայտնում է Ազատությունը:

«Իրենք պետք է հասկանան, որ լուրջ պատասխանատվություն են կրում էստեղ զինվորներ ուղարկելով, նրանց ընտրություն պետք է լինի, և իրականում լավագույնները պետք է այստեղ ծառայեն»,- ասաց փաստաբանը:


© armedia.am