Արևմուտքն ավելի շատ հոգ է տանում համասեռամոլների, քան փախստականների մասին. Էրդողան

13:32     14 մայիսի, 2016

Արևմտյան երկրների հասցեին հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Նա հայտարարել է, որ Արևմուտքն ավելի շատ հոգ է տանում համասեռամոլների և կենդանիների իրավունքների, քան պատերազմի արհավիրքներից տուժած փախստականների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիա-ԵՄ առճակատման հերթական սրացման փուլում Էրդողանի այսօրինակ հայտարարությունները հաճախակի են դարձել: 


© armedia.am