«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանի երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը

19:29     14 մայիսի, 2016

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգայն մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave»  երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: Այս մասին հայտնում է wiwibloggs-ը: Օգտատերերի շրջանակում անցկացված քվեարկության արդյունքներով «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53%  կամ 1.548 ձայն: 

Երկրորդ տեղում է Իսպանիայի ( 8.96%), երրորդում Ռուսաստանի (8.93%) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:

 


© armedia.am