«Եվրատեսիլ 2016»-ում հաղթած Ջամալան ղարաբաղյան արմատներ ունի

17:17     15 մայիսի, 2016

Ինքնաթիռը հենց վայրէջք կատարեց, միանգամից զգացի, որ ես տանն եմ, 168.am-ին տված հարցազրույցում նշել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող ուկրաինացի երգչուհի Ջամալան՝ վերհիշելով երկու տարի առաջ Երևան կատարած իր այցը:

Երգչուհու հայկական արմատների մասին շատերը գիտեն, բայց քչերը գիտեն, որ Ջամալայի նախնիների պատմական հայրենիքն Արցախն է:

«Մորս նախնիները Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ: Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ո՞վ է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է», - նշել է Ջամալան: 

 


© armedia.am