Թրամփին նախընտրական արշավի համար չի բավարարի 160 մլն դոլարը. WSJ

09:57     16 մայիսի, 2016

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեփական միջոցները չեն բավարարում իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար:  

Չնայած Թրամփն իր ակտիվները գնահատում է 10 մլրդ դոլար, նա ստիպված կլինի դիմել խոշոր դոնորների օգնությանը, գրում է The Wall Street Journal-ը:

Փորձագետների գնահատմամբ՝ այս տարի միլիարդատիրոջ եկամուտները կկազմեն մոտ 160 մլն դոլար: Անցած ամառ, երբ սկսվել է նախընտրական արշավը, Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է արշավում ներդնել 78-232 մլն դոլար առձեռն, ինչպես նաև արժեթղթերով:


© armedia.am