Հիլարի Քլինթոնը պատմել է, թե նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինչով կզբաղվի իր ամուսինը

10:16     16 մայիսի, 2016

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում իր ամուսնուն՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, կհանձնարարի զբաղվել «տնտեսության աշխուժացմամբ», փոխանցում է lenta.ru-ն։

«Իմ ամուսնուն ես պատրաստվում եմ նշանակել տնտեսության աշխուժացման գծով պատասխանատու, քանի որ դուք գիտեք, որ նա գիտի, թե ինչպես դա անել»,-ասել է Քլինթոնը։ Նա վստահություն է հայտնել, որ Բիլ Քլինթոնի գիտելիքներն օգտակար կլինեն հատկապես ԱՄՆ-ի արևելյան շրջաններում ու այն վայրերում, որոնց նախկինում ուշադրություն չի դարձվել։

Բիլ Քլինթոնն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2001 թվականներին։ Վերջին շրջանում նա հասարակական-քաղաքական աշխատանքով է զբաղվում։


© armedia.am