Ռուսաստանի մշակութային գործիչները, ովքեր ընդգրկված են «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ- 2017»-ին, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Նրա խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, ովքեր «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:
Գերաշչենկոն հայտարարել է նաև, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը», չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը: