«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը վաղ առավոտյան ժամանել է Երևան, հայտնում է News.am:
Իվետային օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներ, լրագրողներ և լուսանկարիչներ:
Օդանավակայանում գտնվող լրոգրողների հետ հարցազրույցում Իվետա Մուկուչյանը կիսվեց մրցույթից ստացած իր տպավորություններով՝ մասնավորապես նկատելով.
«Արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է. դուխն ու էներգիան միշտ տեղը: Սա այն համարն է, որը չի մոռացվում: Առաջին օրվանից ամեն ինչ պտտվում էր մեր չորս-բոլորը, տարբերվում էինք ամեն ինչով: Հայաստանի անունը ծայրից ծայր բարձր ենք պահել»:
Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։