«Եվրատեսիլ»-ին Դանիան շփոթվել և 12 միավոր է շնորհել Ուկրաինային

11:42     16 մայիսի, 2016

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթի դանիական ժյուրին սխալմամբ 0-ի փոխարեն 12 միավոր է տվել Ուկրաինայի մասնակից Ջամալային` շփոթելով մասնակիցների համարների գնահատման համակարգը, հայտարարել է ժյուրիի նախագահ Հիլդա Հեյքը:

Բարձր գնահատականն իրականում նախատեսված է եղել Ավստրալիայի համար:

Դանիական ժյուրիի սխալը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի և Ավստրալիայի միջև տարբերությունը, որոնք զբաղեցրել են առաջին ու երկրորդ հորիզոնականները, կարող էր կազմել ընդամենն ինը միավոր:

Սխալի մասին տեղեկությունը փոխանցվել է Եվրոպական հեռարձակողների միությանը, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնա մրցույթի արդյունքների վրա:


© armedia.am