«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթի դանիական ժյուրին սխալմամբ 0-ի փոխարեն 12 միավոր է տվել Ուկրաինայի մասնակից Ջամալային` շփոթելով մասնակիցների համարների գնահատման համակարգը, հայտարարել է ժյուրիի նախագահ Հիլդա Հեյքը:
Բարձր գնահատականն իրականում նախատեսված է եղել Ավստրալիայի համար:
Դանիական ժյուրիի սխալը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի և Ավստրալիայի միջև տարբերությունը, որոնք զբաղեցրել են առաջին ու երկրորդ հորիզոնականները, կարող էր կազմել ընդամենն ինը միավոր:
Սխալի մասին տեղեկությունը փոխանցվել է Եվրոպական հեռարձակողների միությանը, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնա մրցույթի արդյունքների վրա: