Ուկրաինան կդիմի եվրոպական ներդրողներին՝ հաջորդ տարվա «Եվրատեսիլը» ֆինանսավորելու խնդրանքով

14:42     16 մայիսի, 2016

Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիսչուկն առաջարկել է, որ Ուկրաինան դիմի եվրոպական ներդրողներին՝ օգնելու ֆինանսավորել հաջորդ տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթը Կիևում, հայտնում է Sputnik News-ը:

Ըստ նախարարի`պետական բյուջեն չի կարող համապատասխան միջոցներ տրամադրել միջոցառման  կազմակերպման համար:

«Ստոկհոլմն այս տարի մրցույթի կազմակերպման չափազանց բարձր նշաձող սահմանեց: Իսկ նման կերպ շարունակելը պահանջում է հսկայական ֆինանսական ներդրումներ», - հայտնել է Եվգենի Նիսչուկը:


© armedia.am