Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիսչուկն առաջարկել է, որ Ուկրաինան դիմի եվրոպական ներդրողներին՝ օգնելու ֆինանսավորել հաջորդ տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթը Կիևում, հայտնում է Sputnik News-ը:
Ըստ նախարարի`պետական բյուջեն չի կարող համապատասխան միջոցներ տրամադրել միջոցառման կազմակերպման համար:
«Ստոկհոլմն այս տարի մրցույթի կազմակերպման չափազանց բարձր նշաձող սահմանեց: Իսկ նման կերպ շարունակելը պահանջում է հսկայական ֆինանսական ներդրումներ», - հայտնել է Եվգենի Նիսչուկը: