Բրիտանիան սպառնացել է եվրոպացիներին լայնամասշտաբ արտաքսումներով

14:04     16 մայիսի, 2016

Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի ելքի դեպքում երկրի տարածքից կարող է արտաքսվել 3 մլն եվրոպացի։

Լորդերի պալատում նախարարների կաբինետի ներկայացուցիչներին հարց է տրվել. «ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքի դեպքում կա՞ մտադրություն՝ ավտոմատ կերպով թույլատրել թագավորության տարածքում ԵՄ անդամ երկրների այն քաղաքացիների գտնվելը, որոնք արդեն հիմնավորվել են այստեղ»։

Հարցին պատասխանել է Ռիչարդ Կինը՝ Շոտլանդիայի գլխավոր դատախազն ու ՆԳՆ աշխատակիցը։ «Եթե Մեծ Բրիտանիան կողմ քվեարկի ԵՄ-ից ելքին, կառավարությունն ամեն հնարավոր բան կանի երկրում դրական իրավիճակի պահպանման համար, սակայն ԵՄ օրենքով՝ նման քաղաքացիների իրավունքները չենք երաշխավորվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։


© armedia.am