Պան Գի Մունն արտահայտվել է հօգուտ տղամարդկանց դեկրետային արձակուրդի

12:55     16 մայիսի, 2016

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում բռնությանը և խտրականությանը տեղ չկա: Նրա կարծիքով՝ նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրմանը կնպաստի առողջ ընտանիքների ստեղծմանը: 

«Կառավարությունները պետք է աջակցեն ընտանիքների կենտրոնական դերին՝ դրանց ամբողջ բազմազանությամբ: Մայրական առողջությունը և հայրերի դեկրետային արձակուրդը չափազանց կարևոր են՝ ծնողներին հնարավորություն տալու նորածիններին կյանքի լավագույն սկիզբ ապահովելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


© armedia.am