Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ հարավային սահմանագծերից մեկը

12:41     16 մայիսի, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am