Այս շաբաթ Եվրոպայում...

13:41     16 մայիսի, 2016

 Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում  նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Մայիսի 16-ին ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:

Բացի այդ, Մոգերինին մայիսի 16-17-ին Վիեննայում կմասնակցի նաև Լիբիայի և Սիրայի հարցերով հանդիպումներին:

Մայիսի 17-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարի հանդիպումը:

Մայիսի 20-ին Բրյուսելում կհանդիպեն ՆԱՏՕ ԱԳ նախարարները: 


© armedia.am